Home » 2011 » Փետրվար » 22 » Մեսսի. "Ամռանը Սեսկը կմիանա մեզ"
07:42
Մեսսի. "Ամռանը Սեսկը կմիանա մեզ"
Կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի սուպերհարձակվող Լիոնել Մեսսին Sport.es իսպանական սպորտային կայքի լրագրողի հետ զրույցի ժամանակ նշել է, որ իր պատանեկան տարիքի ընկերներից մեկը` Սեսկ Ֆաբրեգասը, ով այսօր հանդես է գալիս Լոնդոնի "Արսենալում", այս մրցաշրջանի ավարտից հետո հաստատ տեղափոխվելու է "Բարսելոնա". "Ես կարծում եմ, որ վերջիվերջո Ֆաբրեգասը կանի այն, ինչ ամբողջ կյանքում է երազել` երբևէ խաղալ "կապտանռնագույնների" հիմնական թիմում: Հաստատ համոզված եմ, որ Սեսկը ցանկանում է տեղափոխվել մեզ մոտ, քանի որ ինքն էլ է գիտակցում` "Բարսելոնան" միակ ակումբն է, որտեղ մշտապես կարելի է հաղթանակների հասնել":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 497 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0