Home » 2011 » Փետրվար » 12 » Մեսսի. "Ես ու Ռոնալդուն չենք մրցակցում"
22:53
Մեսսի. "Ես ու Ռոնալդուն չենք մրցակցում"
Կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Goal.com ֆուտբոլային կայքին տված հարցազրույցում լրագրողին հավատացրել է, որ իր և Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի տաղանդավոր խաղացող Կրիշտիանո Ռոնալդուի միջև ոչ մի մրցակցություն էլ իրականում չկա. "Ինձ դուր չեկան այն հոդվածները, որոնք գրվեցին ԶԼՄ-ներում Արգենտինա-Պորտուգալիա ընկերական խաղի վերաբերյալ: Հավաքականների միջև կայացած խաղը ոչ մի առնչություն չուներ "Ռեալ"-"Բարսելոնա" դիմակայության հետ: Ավելին այդտեղ չկար նույնիսկ Մեսսի-Ռոնալդու դիմակայություն: Հավատացեք` ես ու Ռոնալդուն չենք մրցակցում միմյանց դեմ, որպեսզի որոշենք, թե մեզնից ով է ավելի լավ խաղում: Մենք խաղում ենք միմիայն մեր թիմերի հաջողության համար": 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 551 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0