Home » 2011 » Փետրվար » 1 » Մի քանի նշանակալի տրանսֆերներ
10:25
Մի քանի նշանակալի տրանսֆերներ
Լրատվական այս փոքրիկ խճանկարում կխոսենք Այրլենդի, Պոլակի, Անդրեի վերջին պահին կայացած տրանսֆերների մասին:
****Անգլիական "Ասթոն Վիլայի" իռլանդացի կիսապաշտպան Սթիվեն Այրլենդը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա "Նյուքասլում": Այս մասին հայտնում է "Կաչաղակների" պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ իռլանդացին "Ասթոն Վիլայում" հայտնվել էր "Մանչեսթեր Սիթիից"` դառնալով Ջեյմս Միլների տրանսֆերային գործարքի մի մաս:
****Այսօր ֆրանսիական "Բորդո" ակումբի պաշտոնական կայքում նյութ է տեղադրվել, որտեղ մասնավորապես նշվում է. "Ժան Տիգանայի թիմը համալրվել է բրազիլացի հարձակվող Անդրեով: Վերջինս հաջողությամբ հանձնել է բժշկական հետազոտությունը, և թիմի հետ կլինի մինչև այս մրցաշրջանի ավարտը":
Հիշեցնեք, որ Անդրեն Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացող է ու "պենտակամպիոնների" կազմում մասնեկցել է 3 հանդիպման: Խաղացողը պատկանում է Ուկրաինայի փոխչեմպիոն Կիևի "Դինամոյին", որի կազմում երիտասարդ հարձակվողն այս մրցաշրջանում անցկացրել է ընդամենը 9 հանիպում:
****Անգլիական "Սանդեռլենդի" 28-ամյա իռլանդացի պաշտպան Էնդի Ռեյդը մինչև այս մրցաշրջանի վերջը կխաղա "Բլեքպուլում": Այս մասին հաղորդում է Sky Sports լրատվական ծառայությունը: Խաղացողը դիտարկվում է որպես թիմի հիմնական պաշտպան Չարլի Ադամի փոխարինող:
****Գերմանական "Վոլֆսբուրգը" այսօր ուշ կեսգիշերին հաջողությամբ կատարեց ևս մեկ տրանսֆեր: "Գայլերի" գլխավոր մարզիչ Սթիվ Մաքլարենը կարողացավ իր թիմ բերել բելգիական "Անդերլեխտի" ու Չեխիայի ազգային հավաքականի հարձակվող Յան Պոլակին: Խաղացողի հետ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր:
****Ռուսական "Զենիթ" ակումբի դանիացի պաշտպան Միկայել Լումբը վերադարձել է հայրենք: Լումբը մինչև հունիս վարձավճարով կխաղա "Օլսբոլգ" ակումբում: Հիշեցնենք, որ 23-ամյա խաղացողն այս մրցաշրջանն սկսել էր հոլանդական "Ֆեյենորդում", որտեղ նույնիսկ չէր հայտավորվում խաղերին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 484 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0