08:32 "Միկան" կորուստ է կրում | |
2010թ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից
հետո հայկակակն ԶԼՄ-ները նշվում էին, որ "Միկայի" խաղացող Ուլիսես Մոնտենեգրոն հեռացել է թիմից, սակայն
ֆուտբոլիստը դեռ գործող պայմանագիր ուներ "Միկայի" հետ, այդ պատճառով էլ մասնակցում էր հայկական թիմի կիպրոսյան
հավաքին։ Բայց Մոնտենեգրոն ամենայն հավանականությամբ շուտով կհեռանա "Միկայից", քանի որ "Գազովիկի" հետ ընկերական հանդիպման ընթացքում նա զարմանալիորեն ոչ նվիրված խաղ էր ցուցադրում, ինչն էլ նրա փոխարինման պատճառը հանդիսացավ: Հայկական "Ֆուտբոլ+" պարբերականը տեղեկացնում է, որ այս խաղի հաջորդ օրն իսպանացի կիսապաշտպանը լքել է "Միկան" և վերադարձել հայրենիք ու ամենայն հավանականությամբ նա "Միկայում" այլևս չի խաղա: | |
|
Total comments: 0 | |