19:07 "Միկայի" խաղացողը տեղափոխվում է Նորվեգիա | |
Ինչպես հայտնում է "Միկա" ակումբի մամուլի քարտուղարությունը, Երեւանի "Միկա" եւ
նորվեգական "Ռոսենբորգ" ակումբների միջև նախնական համաձայնություն է ստորագրվել, ըստ որի` "Միկայի" 22-ամյա հարձակվող Բոտի Դեմելի նորվեգական թիմ է տեղափոխվելու: Բոտի Դեմելն արդեն
առաջիկա օրերին կմեկնի Նորվեգիա և նախնական բուժզննում անցնելուց հետո երկարաժամկետ
պայմանագիր կկնքի Նորվեգիայի բազմակի չեմպիոն "Ռոսենբորգի" հետ: Տեղեկացնենք, որ
կոտդիվուարցի ֆուտբոլիստը 2008թ. նոյեմբերից է հանդես գալիս "Միկայում", իսկ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում մասնակցել է
44 հանդիպման ու դարձել 22 գոլի հեղինակ:
| |
|
Total comments: 0 | |