Home » 2011 » Փետրվար » 1 » Մինասյանը հրապարակեց ազգային թիմի կազմը
15:43
Մինասյանը հրապարակեց ազգային թիմի կազմը

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց ազգային թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2011թ. փետրվարի 9-ին կայանալիք Վրաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում, Լիմասոլ քաղաքի" Ցիրիոն" մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:
Այս անգամ հավաքական հրավիրվածների ցուցակում բացակայում են Ռոման Բերեզովսկին, Լևոն Պաչաջյանը, Կառլեն Մկրտչյանը և Հովհաննես Գոհարյանը: Չի կարողացել հավաքին ներկայանալ նաև Ամստերդամի "Այաքսի" հայազգի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիզը, ով ակնկալվում էր: Հավաքականի միակ նորեկը կլինի Գդանսկի "Լեխիա" տեղափոխված Լևոն Հայրապետյանը: Հրավիրվածների ցուցակում նշված է նաև Արտակ Ալեքսանյանի անունը:

Ձեզ ենք երկայացնում Հայաստանի հավաքականի վերջնական կազմը`

Դարպասապահներ
Գևորգ Կասպարով ("Միկա")
Ստեփան Ղազարյան ("Բանանց")

Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան ("Փյունիկ")
Ռոբերտ Արզումանյան ("Յագելոնիա", Լեհաստան)
Արարատ Առաքելյան ("Բանանց")
Հրայր Մկոյան («Միկա»)
Հովհաննես Համբարձումյան ("Բանանց")
Արտակ Եդիգարյան ("Փյունիկ")
Արթուր Յուսպաշյան ("Փյունիկ")
Լևոն Հայրապետյան ("Լեխիա", Լեհաստան)
Աղվան Մկրտչյան ("Միկա")

Կիսապաշտպաններ
Արթուր Եդիգարյան ("Պաս", Իրան)
Դավիթ Մանոյան ("Փյունիկ")
Էդգար Մալաքյան ("Փյունիկ")
Արտակ Ալեքսանյան ("Փյունիկ")
Հենրիխ Մխիթարյան ("Շախտյոր", Ուկրաինա)

Հարձակվողներ
Գևորգ Ղազարյան ("Փյունիկ")
Էդգար Մանուչարյան ("Փյունիկ")
Մարկոս Պիզզելի ("Փյունիկ")
Յուրա Մովսիսյան ("Կրասնոդար", Ռուսաստան)

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 355 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0