Home » 2011 » Փետրվար » 15 » Միշել Պլատինի. ""Յուվենթուսի" մասին մենք դեռ կլսենք"
20:00
Միշել Պլատինի. ""Յուվենթուսի" մասին մենք դեռ կլսենք"
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին համոզմունք է հայտնել, որ ժամանակի հետ "Յուվենթուսը" կվերականգնի իր դիրքերը եվրոպական գրանդների շարքում: Պլատինին նաև նշել է, որ "Ծեր սինյորայի" երկրպագուներն առայժմ պետք է լցվեն համբերությամբ, իսկ ակումբի խաղացողները պետք է քրտնաջան աշխատեն: ՈւԵՖԱ-ի նախագահի խոսքերը մեջբերում է իստալական Gr Parlamento պարբերականը. ""Յուվենթուսը" միշտ պատկանել է եվրոպական ակումբային ֆուտբոլի առաջատարների թվին: Այո, այժմ թիմի համար դժվար ժամանակներ են, սակայն ես համոզված եմ, որ թուրինցիները դեռ կլինեն բարձունքում և մենք նրանց հաջողությունների մասին կլսենք, թեև չեմ կարող ասել, թե դա երբ տեղի կունենա: Այժմ մեզ մնում է միայն սպասել և աշխատել: Վերջին արդյունքները ստիպում են լավատեսորեն տրամադրվել, սակայն ոչ մի դեպքում չի կարելի թուլանալ և բավարարվել այն ամենով, ինչին հասել են այժմ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 415 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0