Home » 2011 » Փետրվար » 24 » Մոնտելան հիանալի նորամուտ ունեցավ
22:17
Մոնտելան հիանալի նորամուտ ունեցավ
Իտալիայի առաջնությունում կայացավ 22-րդ տուրից հետաձգված "Բոլոնիա"-"Ռոմա" մրցավեճը: Հռոմեական ակումբը Վինչենցո Մոնտելայի գլխավորությամբ իր առաջին հանդիպումն անցկացրեց` մրցակցի հարկի տակ առավելության հասնելով 1:0 հաշվով:
Նշենք, որ հանդիպման միակ գնդակը 45-րդ րոպեին խփեց հռոմեական ակումբի կիսապաշտպան Դանիել Դե Ռոսին:
Հիշեցնենք, որ "Ռոման" 3 անընդմեջ պարտություններից հետո վերջապես հաղթանակ տոնեց և այժմ Իտալիայի ազգային առաջնությունում 42 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 485 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0