Home » 2011 » Փետրվար » 27 » Մոնտելլա. "Տոտտին կարևոր դեր ունի մեզ համար"
13:10
Մոնտելլա. "Տոտտին կարևոր դեր ունի մեզ համար"
Հռոմեկան "Ռոմայի" նորանշանակ գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան "Պարմայի" դեմ սեփական հարկի տակ կայանալիք հանդիպումից առաջ հայտարարել է. "Առաջին հանդիպումն "Օլիմպիկոյում" լի է լինելու բուռն էմոցիաներով: Համոզված եմ, որ վերապրելու եմ նույն անբացատրելի զգացումները, ինչ որ զգում էի որպես ֆուտբոլիստ, երբ առաջին անգամ դուրս եկա "Ռոմայի" մարզաշապիկով հենց "Օլիմպիկոյի" խաղադաշտ: "Պարման" ցանկանում է երեք միավոր տանել այս հանդիպումից, սակայն մենք ամեն կերպ փորձելու ենք խանգարել նրանց":
Հիշեցնենք նաև, որ "գայլերի" լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին այսօր անցկացնելու է իր 600-րդ հանդիպումը հռոմեացիների կազմում, ինչի առիթով Մոնտելլան ասել է. "Տոտտին շատ կարևոր խաղացող է մեզ համար, և ես մեծ հույսեր եմ կապում նրա հետ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 608 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0