Home » 2011 » Փետրվար » 7 » Մոուրինյո. "Երկրորդ տեղն աշխարհի վերջը չէ"
22:46
Մոուրինյո. "Երկրորդ տեղն աշխարհի վերջը չէ"
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում գովել է իր թիմի` "Ռեալ Սոսյդադի" հետ կայացած հանդիպման ընթացքում ցուցադրած խաղի որակը  (իսպանական Լա Լիգայի 22-րդ տուրում "սերուցքայինները" 4-1 հաշվով հաղ- թեցին բասկյան ակումբին), ինչպես նաև մարզիչն ասել է, որ թիմը ձեռքերը վայր չի իջեցնի ու մինչև վերջ կպայքարի չեմպիոնական տիտղոսի համար. "Հան- դիպումը շատ լավ սկսեցինք: Ցանկանում եմ նշել, որ ռոտացիայի միջոցով հասանք մեր նպատակին. որոշ խաղացողների վերականգնվելու հնարավորություն ընձեռվեց: Ես Իսպանիա եմ եկել տիտղոսներ նվաճելու համար: Ինձ համար շատ կարևոր է, որ տղաները պատրաստ են մինչև վերջ պայքարելու: Բայց դե եթե լավ խաղանք ու երկրորդ տեղում հանգրվանենք, այդ դեպքում կարող ենք գլուխներս բարձր պահած քայլենք: Երկրորդ տեղն աշխարհի վերջը չի, բայց ամեն դեպքում մաթեմատիկական տեսությամբ մենք դեռ կարող ենք նվաճել տիտղոսը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 419 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0