Home » 2011 » Փետրվար » 20 » Մոուրինյոն արդեն 9 տարի է "տանը" չի պարտվում
18:56
Մոուրինյոն արդեն 9 տարի է "տանը" չի պարտվում
Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն 9 տարի է չի պարտվել սեփական հարկի տակ: Վերջին անգամ Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտվել է 2002թ. փետրվարի 23-ին Դրագաոյում` "Բեյրա-Մաուր" ակումբին: Այդ ժամանակից սկսած Մոուրինյոյի գլխավորած թիմերը Պորտուգալիայի, Անգլիայի, Իտալիայի և Իսպանիայի առաջնություններում սեփական հարկի տակ պարտություն չեն կրել: Հավելենք նաև, որ երեկ "Ռեալը" սեփական հարկի տակ հաղթեց "Լևանտեին" 2-0 հաշվով, և քանի որ մինչև փետրվարի 23-ը թիմը խաղ չունի "Սանտիագո Բերնաբեո" մարզադաշտում, կարելի է վստահ ասել, որ Մոուրինյոն արդեն 9 տարի է չի պարտվում սեփական հարկի տակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 509 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 0