18:36 Մոուրինյոն պատժել է իր խաղացողներին | |
Ինչպես տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները, Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն "արքայական" թիմի
կիսապաշտպաներ Պեդրո Լեոնին և Ֆեռնանդո Գագոյին չի ընդգրկել այսօր կայանալիք Իսպանիայի
գավաթի խաղարկության "Սևիլիայի" դեմ կիսաեզրափակիչ պատասխան հանդիպմանը մասնակցող ֆուտբոլիստների
հայտացուցակում: Ըստ լրատվամիջոցների պատճառն այն է, որ ֆուտբոլիստները քիչ էր մնում ծեծկռտուք
սարքեին երեկ կայացած մարզման ժամանակ:
Հավելենք, որ կոնֆլիկտը ծագել է "սերուցքայինների" երկկողմանի հանդիպման ժամանակ: Իսպանացին և արգենտինացին բախվել են միմյանց, ինչից հետո սկսել են շատ կոպիտ խաղալ միմյանց դեմ: Գործը քիչ էր մնում ձեռնամարտի հասներ, սակայն ֆուտբոլիստներին բաժանել են խաղընկերները: | |
|
Total comments: 0 | |