Home » 2011 » Փետրվար » 12 » Մոուրինյոյի հեռանալու գինը
12:05
Մոուրինյոյի հեռանալու գինը
Չնայած վերջին ժամանակներս համաշխարհային ֆուտբոլում տարածված այն խոսակցություններին, թե Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս ամռանը կլքի "սերուցքայիններին", վերջին և շատ համոզիչ հաղթաթուղթը մնում է ակումբի նախագահ Ֆլորենտինա Պերեսի ձեռքին: Մոուրինյոյի` "Ռեալի" հետ պայմանագրում կա կետ, ըստ որի մարզիչը 40 մլն. եվրո պետք է վճարի ակումբին, եթե որոշի վաղաժամկետ խզել պայմանագիրը թիմի հետ: Այս մասին հաղորդում է կատալոնական El Mundo Deportivo պարբերականը:
Այսպիսով, կտրուկ նեղանում է  այն ակումբների շրջանակը, որոնք պատրաստ են Մոուրինյոյի համար այդքան գումար վճարել: Ավելացնենք, որ ինքը` Պերեսը, նախորդ տարի պորտուգալացի մասնագետի համար 18 մլն. եվրո է վճարել, որպեսզի պորտուգալացի մասնագետն իր ձեռքն առնի մադրիդյան ակումբի ղեկը: Հիշեցնելով տուգանային պատժամիջոցների մասին` "Ռեալի" նախագահը որոշ ժամանակով  ստիպեց պորտուգալացուն լռել, քանի որ վերջին շրջանում նա անընդհատ խոսում էր Անգլիա կամ Իտալիա վերադառնալու մասին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 451 | Added by: Hayk | Rating: 4.5/2
Total comments: 0