08:32 Մորատան հեթ-տրիկ է ձևակերպում առաջին խաղակեսի ընթացքում | |
Մադրիդի "Ռեալի" երիտասարդական թիմը` "Ռեալ Կաստիլիան" երեկ "Ալֆրեդո դի Ստեֆանո" մարզադաշտում 7-1 հաշվով ջախջախեց Լա Կորունիան ներկայացնող "Դեպորտիվո Բ" ակումբին: "Սերուցքայինների" երիտասարդական թիմից դեռևս առաջին խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ 18-ամյա տաղանդավոր հարձակվող Ալվարո Մորատան, ում մասին վերջերս շատ անհիմն լուրեր էին տարածվել իսպանական թերթերում: Ինձ բախտ վիճակվեց Facebook սոցիալական կայքի միջոցով կապ հաստատել երիտասարդի հետ, և նա անձամբ հավաստեց, որ գտնվում է լավ մարզավիճակում ու ոչ մի տեղ չի պատրաստվում մեկնել: Մորատան իրեն շատ լավ է զգում, երբ խաղադաշտում հայտնվում է "Ռեալի" սերուցքային մարզաշապիկով: Երկրորդ կեսում մադրիդյան թիմը մեծացրեց խաղային ճնշումը, որի արդյունքում էլ Խուան Կարլոսը և Պաբլո Սարաբիան խաղի հաշիվը դարձրեցին 5-0 հօգուտ "Արքայական ակումբի" դուստր թիմի: Հանդիպման 70-րդ րոպեին "Դեպորտիվո Բ" ակումբին հաջողվեց Դիոնիի օգնությամբ խաղի հաշիվը դարձնել 5-1, բայց "Ռեալ Կաստիլիան" չզիջեց պայքարը, ու ակումբի ռուս երիտասարտ հարձակվող Դենիս Չերնեշևի ջանքով վերականգնեց 5 գոլի տարբերությունը, իսկ հանդիպման ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին էլ Խոսելը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը` 7-1 հօգուտ Ալբերտո Տորալի սաների, որոնք 6 խաղ անընդմեջ միմիայն հաղթանակներ են տոնում:
Attachments: Նկար 1 | |
|
Total comments: 1 | |
| |