Home » 2011 » Փետրվար » 8 » Մովսիսյանը ցանկանում է բազում գոլեր հեղինակել Հայաստանի հավաքականի կազմում
12:03
Մովսիսյանը ցանկանում է բազում գոլեր հեղինակել Հայաստանի հավաքականի կազմում

Ռուսական "Спорт Экспресс" մարզական օրաթերթին տված հարցազրույցում "Կրասնոդար" ակումբի հայ հարձակվող Յուրի Մովսիսյանը պատմել է, թե ինչն է իրեն օգնել "Եվրո-2012" մրցաշարի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի կազմում չորս խաղում խփել երեք գնդակ: Ֆուտբոլիստը նաև խոսել է այն մասին, թե ինչու է որոշել կարիերան շարունակել հատկապես կրասնոդարյան ակումբում. "Այդ խաղերում ես պաշտպանում էի երկրիս պատիվը, նման զգացողություն մինչ այդ չէի ունեցել: Ցանկանում եմ գոլ խփել նաև Ռուսաստանին: Ինձ համար միևնույն է, թե ում դարպասն է ուղղվում գնդակը, միայն թե Հայաստանը հաղթի: Հիմա այն շատ հեռանկարային, երիտասարդ և կարևորը շատ արագ թիմ է: Այդպիսի թիմի դեմ յուրաքանչյուր մրցակցի համար դժվար է խաղալ: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը թիմին իսկական կոմբինացիոն խաղ է առաջարկում և ոչ թե մյուս ոչ աստղային թիմերի նման` խփիր և վազիր: Նրա աշխատաոճը լիովին դուր է գալիս խաղացողներին: Ինչ վերաբերում է "Կրասնոդար" տեղափոխվելուն, ապա ասեմ, որ Հայաս- տանի ֆուտբոլի ֆեդերացիայում ինձ ասել էին, որ իմ վերաբերյալ որոշակի հարցումներ արել են մոսկովյան "Լոկոմոտիվը" և Կիևի "Դինամոն", սակայն "Կրասնոդարն" ավելի հաստատակամ էր այդ հարցում. դա է պատճառը, որ այսօր ես այդ թիմի խաղացող եմ":

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 443 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0