Home » 2011 » Փետրվար » 14 » Մովսիսյանը վերադարձել է Դանիա
21:45
Մովսիսյանը վերադարձել է Դանիա
Հայաստանի ազգային հավաքականի ամերիկահայ հարձակվող Յուրա Մովսիսյանը` "Կրասնոդար" ռուսական թիմի նորեկը, մեկնել է իր համար գրեթե հարազատ դարձած Դանիա, որտեղ դեռ փաստաթղթերի հետ կապված անավարտ գործեր ունի։ Այս մասին հայտնում է "Կրասնոդար" ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ "Կրասնոդարն" այս օրերին ուսումնամարզական հավաք է կազմակերպել, իսկ փետրվարի 16-ին ստուգողական հանդիպում է անցկացնելու "Յաբլոնեց" ակումբի հետ, բայց այս մրցավեճին Մովսիսյանը դժվար թե մասնակցի։ 
Հավելենք, որ Մովսիսյանը ռուսական ակումբի կազմում հաստատ ելույթ կունենա 3-րդ ուսումնամարզական հավաքի ընթացքում, որը կայանալու է Թուրքի-այում։ 
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 408 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0