Home » 2011 » Փետրվար » 16 » Մխիթարյանը պահեստայիններու՞մ կլինի
22:55
Մխիթարյանը պահեստայիններու՞մ կլինի
Ուկրաինական isport.ua ֆուտբոլային կայքն այսօր ծավալուն հոդվածով անդրադարձել է "Ռոմա"-"Շախտյոր" "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում փլեյ-օֆֆ փուլում սպասվող մրցավեճին։ Ուկրաինական ԶԼՄ-ները ներկայացրել է թիմերի մոտավոր կազմերը։ Ըստ նախնական տվյաների "Շախտյորի" հիմնական կազմում բացակայում է Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Հենրիկ Մխիթարյանի անունը։ Հավանական է, որ Մխիթարյանը կլինի փոխարինողների թվում։
"Ռոմա". Դոնի, Կասետի, Մեկսես, Բուրդիսո, Ռիսե, Սիմպլիսիո, Դե Ռոսի, Պերոտա, Մենեզ, Տոտտի, Վուչինիչ։
"Շախտյոր". Պյատով, Սռնա, Չիգրինսկի, Ռակիցկի, Ռաց, Հյուբշման, Գայ, Վիլիան, Ժադսոն, Կոստա, Ադրիանո։
Վերջում հավելենք, որ, որ "Ռոմայի" կազմում վնասվածքներ ունեն դարպասապահ Ժուլիո  Սերժիուն և կիսապաշտպան Դավիթ Պիզարոն: Հռոմեական ակումբի կազմում մեկական դեղին քարտ ունեն Մենեզը և Կասետին, իսկ "Շախտյորում"` Գայը ու Ռացը։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 515 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0