Home » 2011 » Փետրվար » 24 » Նասրի. "Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոփոխվում"
07:48
Նասրի. "Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոփոխվում"
Անգլիական "Արսենալի" ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին Sport Magazine պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ պատրաստվում է այս ամռանը "կանոնիրների" հետ նոր պայմանագիր կնքել: Հիշեցնենք, որ 23-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2012թ. ամառ: Լրագրողի հետ զրույցում Նասրին նշել է. "Մենք ակումբի ղեկավարության հետ արդեն պայմանավորվել ենք, որ նոր պայմանագրի քննարկումները կսկսենք այս մրցաշրջանի ավարտից հետո: Ամեն դեպքում ես "Արսենալ" եմ եկել տիտղոսների հետևից և չեմ պատրաստվում մի այլ թիմ գնալ մինչև ինչ-որ տիտղոս չնվաճեմ: Իհարկե, ինձ միշտ մեծ բավականություն է պատճառում, երբ անունս կապում են գերակումբների հետ, բայց ես ձգտում եմ չմտածել այդ մասին: Ես ինձ հիանալի եմ զգում Լոնդոնում. ամենակարևորն այն է, որ մարզիչն ինձ հավատում է, թեև ֆուտբոլում այսօր ամեն ինչ շատ արագ է փոփոխվում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 473 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0