Home » 2011 » Փետրվար » 4 » "Նյուքասլը" մնացել է առանց հարձակվողի
08:22
"Նյուքասլը" մնացել է առանց հարձակվողի
Ինչպես հայտնում է անգլիական SportingLife պարբերականը, "Նյուքասլ" ակումբի հարձակվող Շոլա Ամեոբին ծանր վնասվածք է ստացել և ստիպված չի խաղա մոտ 6 շաբաթ: 29-ամյա խաղացողը հարված էր ստացել դեմքին "Ֆիլհեմի" հետ կայացած առաջնության խաղի ժամանակ: "Կաչաղակների" մարզչի` Ալան Պարդյուի անմիջական պահանջով խաղացողը լուրջ բուժզննում է անցել, որի ժամանակ էլ բժիշկներն Ամեոբիի մոտ հայտնաբերել են դեմքի ոսկորների մանր ջարդվածք:
Այսպիսով` "Նյուքասլի" վիճակը վերածվում է մեծ աղետ ազդարարով տագնապի ազդանշանի, քանի որ մի քանի օր առաջ թիմից հեռացել էր հիմնական հարձակվող Էնդրյու Քերոլը, ով տեղափոխվել էր "Լիվերպուլ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 424 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0