20:59 Օուենը կհեռանա "Յունայթեդից" | |
Անգլիական մի շարք պարբերականներ տեղեկացնում են, որ հնարավոր է` անգլիացի հարձակվող Մայքլ Օուենի կարիերան "Մանչեսթեր Յունայթեդում" արդեն ավարտված է, քանի որ ֆուտբոլիստը հերթական վնասվածքի պատճառով ևս մի քանի ամիս բաց կթողնի։ Նշենք, որ հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս տարվա ամռանը։ Բժշկական զննումից հետո պարզվել է, որ Մայքլը բաց կթողնի մոտավորապես երեք ամիս և հավանական է, որ մինչև մրցաշրջանի վերջ այլևս մարզադաշտ դուրս չգա։ Հիշեցնենք, որ 31-ամյա հարձակվողը այս մրցաշրջանում վնասվածքների պատճառով շատ քիչ է ելույթ ունեցել։ Սպասվում էր, որ Անգլիայի հավաքականի նախկին հարձակվողը կմասնակցի Անգլիայի գավաթի 5-րդ տուրի "Կրոուլիի" հետ հանդիպմանը, սակայն մարզումներից մեկի ժամանակ նա աճուկի վնասվածք է ստացել։ Հնարավոր է, որ Օուենը կարիերան շարունակի ավստրալական լիգայում կամ էլ կավարտի խաղացողի իր կարիերան հենց "կարմիր սատանաների" շապիկով։ Հիշեցնենք, որ անգլիացին ավելի վաղ հանդես է եկել անգլիական "Լիվերպուլում", իսպանական Մադրիդի "Ռեալում" և անգլիական "Նյուքասլում", իսկ 2001թ.-ին ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։
| |
|
Total comments: 0 | |