20:58 Օզբիլիսը դարձել է դուբլի հեղինակ | |
Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արազ Օզբիլիսը հոլանդական "Այաքսի" երիտասարդական կազմում "Յոնգ դե Գրաֆշապի" հետ երեկ կայացած խաղի ժամանակ երկու գնդակի հեղինակ է դարձել` հաղթանակ պարգևելով իր թիմին: Առաջին խաղակեսից հետո "Յոնգ դե Գրաֆսշապը" հաղթում էր նվազագույն հաշվով, սակայն հայազգի ֆուտբոլիստի երկու գոլերը փոխեցին հանդիպման ընթացքը` խաղի վերջնական հաշիվը ձևակերպելով 2:1 հօգուտ` "Յոնգ Այաքսի": Նշենք, որ 20-ամյա Օզբիլիսը, ով արդեն վեց անգամ "Այաքսի" առաջին թիմի կազմում խաղացել է, Հոլանդիայի առաջնության կիրակի օրը կայացած "Ռոդայի" հետ խաղը բաց էր թողել, իսկ այս հաղթանակից հետո "Յոնգ Այաքսը" մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնակում է հայտնվել` 18 խաղերի արդյունքում վաստակելով 26 միավոր: "Յոնգ Այաքսի" գլխավոր մարզիչը խաղից հետո ասել է. "Առաջին խաղակեսում մեր դարպասապահը սխալ թույլ տվեց, և մենք պարտվում էինք, թեև ավելի լավ էինք խաղում: Երկրորդ խաղակեսում Արազը երկու ֆենոմենալ գոլ խփեց: Ես շատ գոհ եմ նրանից":
| |
|
Total comments: 0 | |