Home » 2011 » Փետրվար » 21 » Օրվա հոբելյարները` Մեսսի և Գվարդիոլա
09:34
Օրվա հոբելյարները` Մեսսի և Գվարդիոլա
Իսպանական "Լա Լիգայի" 24-րդ տուրի "Բարսելոնա"-"Ատլետիկ Բիլբաո" խաղը հոբելյանական նշանակություն ուներ "կապտանռնագույնների" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ու իր թիմի առանցքային խաղացող Լեո Մեսսիի համար: Կատալոնացիները մեծ դժվարությամբ հաղթանակ կորզեցին բասկյան թիմից (հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով), սակայն պետք է նշել, որ խաղը սպասարկող գլխավոր մրցավարի գործողությունների մեջ մի փոքր բացակայում էր անաչառությունը:
Այս հաղթանակն օգնեց Պեպ Գվարդիոլային տանել իր կարիերայի 79-րդ հաղթանակը "Լա Լիգայի" 100 հանդիպումներից որպես "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ: Այսկերպ Պեպը դարձավ "կապտանռնագույնների" պատմության մեջ լավագույն մարզիչը, ով 100 խաղից հետո այսքան հաղթանակ է տարել: Մինչ այդ ակումբային ռեկորդը պատկանում էր կատալոնացիների լեգենդ Յոհան Կրույֆին, ով 100 խաղից հաղթել էր 64-ը: Հավելենք նաև, որ Գվարդիոլայի գլխավորությամբ "Լա Լիգայում" "Բարսելոնան" 7 պարտություն է կրել, իսկ 14 հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի:
Իսկ ահա իր թիմին հաղթական գոլով ուրախացրած արգենտինացի հարձակվող Մեսսին "Բարսելոնայի" կազմում անցկացրեց իր 250-րդ պաշտոնական հանդիպումը: 250 խաղերի ընթացքում Մեսսին ցուցադրել է նախանձելի արդյունքներ` 168 գոլ և  69 գոլային փոխանցում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 550 | Added by: Hartsat | Rating: 4.2/5
Total comments: 0