Home » 2011 » Փետրվար » 24 » ՈւԵՖԱ-ն հետաքննելու է "Մարսելի" և "Յունայթեդի" երկրպագուների պահվածքը
20:14
ՈւԵՖԱ-ն հետաքննելու է "Մարսելի" և "Յունայթեդի" երկրպագուների պահվածքը
ՈւԵՖԱ-ն հետաքննում է"Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում ֆրանսիական "Մարսելի" և անգլիական "Յունայթեդի" միջև կայացած հանդիպման ժամանակ երկրպագուների պահվածքի պատճառները գտնելու համար: Բանը նրանում է, որ ֆրանսիական թիմի երկրպագուները լազերային լույս էին արձակել Լուիշ Նանիի վրա` փորձելով նրան խանգարել իրացնել անկյունային հարվածը, իսկ "Յունայթեդի" ֆաները իրենց հերթին վառել էին ֆայերներ:
Հիշեցնենք, որ նման կերպ "Լիոնի" երկրպագուները 2008 թվականին փորձել էին խանգարել "Յունայթեդի" նախկին առաջատար Կրիշտիանո Ռոնալդուին, ինչի պատճառով ՈւԵՖԱ-ն տուգանել էր ֆրանսիական թիմին 3200 եվրոյով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 494 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0