Home » 2011 » Փետրվար » 2 » "Ուլիսը" ոչ-ոքի է խաղում
19:16
"Ուլիսը" ոչ-ոքի է խաղում
Հայստանի բրոնզե մեդալակիր Երևանի "Ուլիսը" շարունակում է Վրաստանում իր ուսումնամարզական հավաքը: Հերթական ստուգողական-ընկերական խաղում հայկական թիմը 2-2 հաշվով է ավարտել իր հանդիպումը "Սիոնի Բոլնիսի" ակումբի հետ: Հայկական թիմը 53-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը, սակայն հետագայում երկու գոլ է բաց թողել և միայն վերջին րոպեին է կարողացել խուսափել պարտությունից: "Ուլիսի" կազմից գոլերը խփել են Նորայր Սահակյանն ու Ալբերտ Թադևոսյանը:

Նշենք, որ "Սիոնի Բոլնիսի" թիմը Վրաստանի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 463 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0