Home » 2011 » Փետրվար » 27 » "Փյունիկը" պարտվում է "Ստալին"
08:53
"Փյունիկը" պարտվում է "Ստալին"
Հայաստանի գործող չեմպիոն "Փյունիկը" Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել: Երեւանյան ակումբը 0-2 հաշվով զիջել է Ալչևսկի "Ստալին": Գոլերը "Փյունիկի" դարպասում հայտնվել են հանդիպման 21-րդ և 71-րդ րոպեներին: Այս մասին տեղեկացնում է "Փյունիկ" ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հավելենք, որ այս խաղում "Փյունիկի" կազմում խաղադաշտ է դուրս եկել նաեւ ֆրանսիացի պաշտպան Նիկոլաս Դեսենկլոսը, ով ներկայումս դեռ փորձաշրջան է անցնում Վարդան Մինասյանի գլխավորած թիմում:
Նշենք նաև, որ "Ստալն" Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում գտնվում է հինգերորդ տեղում:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 550 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0