Home » 2011 » Փետրվար » 11 » Պարեխոն վերադառնում է Մադրիդ
21:23
Պարեխոն վերադառնում է Մադրիդ
Իսպանական "Խետաֆեի" ղեկավարությունը չէր ցանկանում կորցնել իր տաղանդաշատ կիսապաշտպանին և պատրաստվում էր երեք տարով երկարաձգել պայմանագիրը նրա հետ, սակայն Դանի Պարեխոն, ով հանդիսանում է Մադրիդի "Ռեալի" սանը, չէր կարող մերժել իր հարազատ ակումբից ստացված առաջարկը:
"Սերուցքայինների" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 23-ամյա կիսապաշտպանին տեսնում է Խավի Ալոնսոյի համար լավ խաղընկեր դաշտի կենտրոնում և նա կարծում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը հաջորդ տարի կդառնա "Ռեալի" համար շատ կարևոր ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ Պարեխոն այս տարի "Խետավեի" կազմում արդեն հասցրել է աչքի ընկնել 3 անգամ(ի դեպ այդ գնդակներից մեկը նա հեղինակել է "Ռեալի" դեմ կայացած խաղում):
Իսպանական ԶԼՄ-երը նշում են, որ ֆուտբոլիստի համար "Ռեալի" ղեկավարությունը "Խետաֆեին" կվճարի շուրջ 5 մլն. եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 398 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0