Home » 2011 » Փետրվար » 15 » Պարզվել է "Գանձասարի" հաջորդ մրցակիցը
20:46
Պարզվել է "Գանձասարի" հաջորդ մրցակիցը
Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Կապանի "Գանձասարը"  փետրվարի 16-ին ընկերական հանդիպում կանցկացնի Յարոսլավի "Շիննիկի" հետ, որը  Ռուսաստանի նախորդ առաջնության առաջին խմբի մրցաշարում գրավել էր 10-րդ հորիզոնականը: Սա կլինի Թուրքիայում  "Գանձասարի" երկրորդ ստուգողական հանդիպումը: Հիշեցնենք, որ առաջին մրցախաղում Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը 4-0 հաշվով առավելության էր հասել Սամարայի "Կռիլյա Սովետովի" երիտասարդական թիմի  նկատմամբ:
Ինչպես ArmSport.am-ի հետ զրույցում նշեց թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, "Գանձասարը" այդ խաղում առավելություն ուներ, բայց ոչ այնպիսին, ինչն արտահայտվեց վերջնական հաշվում. "Այդ խաղում պարզապես մեր ֆուտբոլիստները խնամքով օգտագործեցին ընձեռված գոլային հնարավորությունները",-պարզաբանեց մարզիչը: Իսկ  հանդիպմանը գոլերի հեղինակներ էին դարձել փորձառու հարձակվողներ Արթուր Քոչարյանը (դարձել է դուբլի հեղինակ), Արսեն Ավետիսյանը և այս տարի "Գանձասարի" շարքերը համալրած Սարգիս Մովսիսյանը:
Նշենք, որ այժմ թիմի կազմում փորձաշրջան են անցնում արտասահմանցի 3 ֆուտբոլիստներ` 2 կամերունցի և մեկ մոլդովացի: Սպասվում է, որ վաղը թիմին կմիանա խորվաթ ևս մեկ խաղացող: Փետրվարի 16-ին կայանալիք ստուգողական  հանդիպումից հետո պարզ կլինի, թե այս ֆուտբոլիստները կշարունակե՞ն արդյոք փորձաշրջանը և "Գանձասարի" հետ կուղևորվե՞ն Աշխաբադ, թե` ոչ: Հիշեցնենք, որ կապանյան թիմը Թուրքիայից  փետրվարի 17-ին ուղևորվելու է Աշխաբադ` մասնակցելու  Թուրքմենստանի "Նախագահի գավաթի" խաղարկությանը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 481 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0