Home » 2011 » Փետրվար » 18 » Պյուել. "Մոուրինյոն խելացի և կիրթ մարդ է"
22:40
Պյուել. "Մոուրինյոն խելացի և կիրթ մարդ է"
Ֆրանսիական  "Լիոնի" գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելն իսպանական AS թերթին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում "Լիոնի" մրցակիցը հենց Մադրիդի "Ռեալն" է:
Իր խոսքում Պյուելը նշել է. "Մոուրինյոն անհատականություն է: Նա ինքն է ստեղեծլ իր ներկայիս կերպարը և կարողանում է օգտագործել այն: Նա շատ խելացի է և բնածին դերասան, նա կարողանում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խաղալ: Ինձ շատ է դուր գալիս այն, որ նա կաողանում է  իր խաղացողներին այն մոտեցումներին սովորեցնել, որոնք ինքն է դավանում: Ժոզեն ուրիշներին իր ճշմարտացիության մեջ համոզելու մեծ, պարզապես արտակարգ տաղանդ ունի: Նա երկու դեմք ունի: Ես հնարավորություն եմ ունեցել նրա հետ հանգիստ պայմաններում զրուցել և կարող եմ ասել, որ նա շատ խելացի և կիրթ մարդ է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 476 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0