Home » 2011 » Փետրվար » 1 » Քերոլն ամենաթանկ անգլիացին է
17:24
Քերոլն ամենաթանկ անգլիացին է

Մերսիսայդյան "Լիվերպուլի" անգլիացի նորեկ հարձակվող Էնդրյու Քերոլը բրիտանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ համաձայնվել է տեղափոխվել "Լիվերպուլ" իր նախկին ակումբի ղեկավարության պահանջով. "Նրանք ցանկանում էին, որ ես ինքս խնդրեի ինձ վաճառել: Բայց ես չէի ցանկանում հեռանալ "Նյուքասլից": Այն ժամանակ ղեկավարներն ինձ ասացին, որ ակումբին գումար է պետք: Ես ցանկանում էի մնալ հարազատ ակումբում, բայց ինձ ստիպեցին հեռանալ": Հիշեցնենք, որ տրանսֆերային գործարքը տեղի է ունեցել այսօր ուշ կեսգիշերին: "Լիվերպուլը" Քերոլի համար 35 միլիոն ֆունտ է վճարել, ինչը ռեկորդային գնում էր ոչ միայն "Լիվերպուլի" համար, այլև դրա շնորհիվ Քերոլը ճանաչվել է բոլոր ժամանակների ամենաթանկ անգլիացի ֆուտբոլիստը: Ավելի վաղ թանկարժեք էին համարվում Ռիո Ֆերդինանդի տեղափոխությունը "Լիդսից" "Մանչեսթեր Յունայթեդ" 31.1 մլն ֆունտի դիմաց, ինչպես նաև Ուեյն Ռունիի տեղափոխությունը "Էվերտոնից" կրկին "Յունայթեդ"` 25.6 մլն ֆունտ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 501 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0