21:43 Քերոլը կխաղա "Յունայթեդի" դեմ | |
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերված "Լիվերպուլի" խաղացող Էնդրյու Քերոլի դեբյուտը "կարմիրների" կազմում սպասվում է "Մանչեսթեր Յունայթեդի " դեմ կայանալիք հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 5-ին` "Էնֆիլդում": "Լիվերպուլի" համար "Մանչեսթեր Յունայթեդ" ֆուտբոլային ակումբից ավելի մեծ ախոյան չկա: Էնդրյու Քերոլը կարող է գնդակ հեղինակել այդ հույժ կարևոր խաղում և մտնել մերսիսայդյան թիմի ֆաների սիրտը:
Ավելացնենք, որ այս տարի այս երկու թիմերը հանդիպել են երկու անգամ` Պրեմիեր լիգայում "Յունայթեդը" հաղթել է 3:2 հաշվով, իսկ Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկությունում` 1:0 հաշվով: Հավելենք նաև, որ երկու հանդիպումներն էլ տեղի էին ունեցել մանչեսթերյան ամրոց "Օլդ Թրաֆֆորդում": | |
|
Total comments: 0 | |