Ինչպես տեղեկացնում է բրիտանական Telegraph պարբերականը, անգլիական "Չելսիի" ձախ պաշտպան ու Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էշլի Քոուլը գազային ատրճանակով պատահականորեն կրակել է "Չելսի" ակումբի աշխատակիցներից մեկին ու վիրավորել է նրան: Ամենայն հավանականությամբ, Քոուլը չի իմացել, որ զենքը լիցքավորված է, ու կրակ է բացել ակումբի 21-ամյա աշխատակից Տոմ Կոունայի վրա, ում տեղում բժշկական օգնություն են ցույց տրվել: Այս ամենի ականատես են եղել ավելի քան 10 մարդ, որոնց ոստիկանությունն արդեն հարցաքննել է: Քոուլն արդեն ներողություն է խնդրել և երիտասարդ աշխատակցից, և ակումբի ղեկավարությունից: Իսկ ահա բրիտանական ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել այս գործի առիթով:Հավելենք նաև, որ եթե գործին պաշտոնական բնույթ տրվի և հայց ներկայացվի դատարան, ապա Քոուլին կարող է 5 տարի ազատազրկում սպասել:
|