Home » 2011 » Փետրվար » 11 » Քրիշտիանո Ռոնալդու. ""Ռեալը" տպավորիչ է ամեն ինչով"
22:01
Քրիշտիանո Ռոնալդու. ""Ռեալը" տպավորիչ է ամեն ինչով"
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանո Ռոնալդուն իսպանական Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցի շամանակ խոսել է իր կարիերայի և "Ռեալի" մասին:
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը.
"Ես երբեք չեմ տեսել "Ռեալի" պես մեծագույն ակումբ: Այն տպավորիչ է ամեն ինչով` իր մեծությամբ, երկրպագուներով ու պատմությամբ: Ուր էլ որ գնում ենք, մեր ստացած աջակցությունը անհավանական է:Ես արդեն սովոր եմ, որ գործ եմ ունենում տհաճ իրադրությունների հետ: Երբեմն ինձ անհագստացնում է, թե ինչ են մարդիկ իմ մասին խոսում կամ մտածում, բայց դա իմ կյանքի մի մասն է կազմում: Ես մինչև հիմա մարտական եմ տրամադրված: Ես միայն լսում եմ այն, որ մարդիկ ասում են. "Պորտուգալացին շատ լավ է խաղում": Իսկ ահա այն մարդիկ, որ ինձ վիրավորում են, մի կողմից պետք են ինձ, որ հակառակ նրանց ես ավելի ու ավելի լավ խաղամ: Երբ լինում եմ խաղադաշտում, միշտ փորձում եմ օգուտ տալ թիմիս. լինի դա գոլի տեսքով, թե այլ կերպ: Ես միշտ ձգտում եմ լինել լավագույնը: Եթե նայեք ոտքերիս, կտեսնեք, թե ինչքան կապտուկներ կան: Բայց դա սովորական բան է: Ես արդեն սովոր եմ դրան: Ես փորձում եմ մրցակցին նույն կերպ չպատասխանել: Ես կանգնում եմ ու շարունակում եմ խաղալ: Փոքր ժամանակ էլ ինձ շատ էին հարվածում, բայց ես կանգնում էի ու շարունակում խաղալ, քանի որ նրանք տարիքով ինձանից մեծ էին: Հաջողակ լինելու համար պետք է միայն վստահ լինել ու զգալ, որ կարող ես դառնալ ֆուտբոլիստ: Եթե շատ աշխատեք, ես վստահ եմ, որ կհասնեք նրան, ինչին ձգտում եք: Ամեն մարդ իր կյանքում մեկ շանս է ունենում ու պետք է այն արդյունավետ օգտագործի: Ես սկսեցի ֆուտբոլ խաղալ, երբ շատ փոքր էի: Երբ 12 տարեկան էի, ես լքեցի Մադեյրան ու մեկնեցի Լիսաբոն: Դա շատ դժվար էր: Ես ամեն օր լաց էի լինում, քանի որ դա իմ կյանքի ամենադժվարին հատվածն էր, բայց ես վստահ էի իմ ուժերին ու ցանկանում էի կարևոր բանի հասնել. ես շատ շնորհակալ եմ ընտանիքիս, որ թույլ տվեցին ինձ գնալ: Եթե նրանք թույլ չտային, ապա ես հիմա չէի լինի այն մարդը, ինչ որ այսօր եմ: Ես հոգնածություն չեմ զգում ու ինձ շատ լավ եմ զգում: Ես նույնիսկ ավելի լավ էի ինձ զգում առաջնության վերջին խաղերի ժամանակ: Կարծում եմ, այս ամենը տեսանելի է խաղադաշտում: Մենք կհաղթենք Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում, որում ես կփորձեմ առանց գոլի չհեռանալ մարզադաշտից: Ես լավ աշակերտ եմ եղել, բայց այդքան շուտ ֆուտբոլ խաղալ սկսելը խանգարում էին միաժամանակ լավ սովորել ու լավ մարզվել: Ես մարքեթինգը շատ եմ սիրում ու չեմ էլ մտածել ֆիզկուլտուրայի ուսուցիչ դառնալու մասին: Ես դեռ չեմ մտածել, թե ինչ եմ անելու կարիերաս ավարտելուց հետո, քանի որ դեռ 7-8 տարի կարող եմ ամենաբարձր մակարդակով խաղալ: Ես միայն ֆուտբոլով չեմ սահմանափակվում: Սիրում եմ զբաղվել այլ մարզաձևերով, օրինակ` բասկետբոլով ու սեղանի թենիսով: Ես նաև սիրում եմ ուսումնասիրել անգլերենը. այնպես որ չեմ մոռացել այդ լեզուն: Ես միշտ հետաքրքրասեր եմ ու ուզում եմ նոր բաներ իմանալ: Ես ինձ համարում եմ լավ մարդ: Ես ստախոս կամ ինքնաքննադատ չեմ: Ես ամեն ինչ ասում եմ բացահայտ ու փորձում եմ միշտ ինձ ճիշտ պահել: Ես շատ լավ եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր որ ինձ հետ են լավ վերաբերվում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 610 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0