12:49 "Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. Մաս 1 | |
Ձեզ ենք ներկայացնում "Չեմպիոնների լիգայի" 1/8-րդ եզրափակչի հանդիպումները: Առաջին հանդիպումը, որ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, "Միլան"(Իտալիա)-"Տոտենհեմ"(Անգլիա) հանդիպումն է: "ՏՈՏԵՆՀԵՄ " - "Չեմպիոնների լիգայի" պատմության մեջ անգլիական ակումբն առաջին անգամ է հանդես գալիս, սակայն դա չխանգարեց Հարի Ռեդնապի սաներին Եվրոպայում մի շարք անակնկալներ գրանցել. "Տոտենհեմը" ֆուտբոլային դաս տվեց "Լիգայի" անցած տարվա հաղթող "Ինտերին", հերթական անգամ փայլեց համաշխարհային ֆուտբոլի ծագող աստղերից մեկը` Գարեթ Բեյլը: Հարի Ռեդնապի սաները շատ լավ հարմարվեցին ակումբային ամենահեղինակավոր առաջնությանը և խմբից դուրս եկան առաջին հորիզոնականով` իրենցից ետ թողնելով Իտալիայի նախորդ առաջնության հաղթող "Ինտերին": Անգլիական "Պրեմիեր լիգայի" առաջնությունում "Հոթսպուրն" այժմ ընթանում է 5-րդ հորիզոնականում. չեմպիոնության համար, ամեն դեպքում, Հարի Ռեդնապի սաները պայքարել չեն կարող, սակայն լավագույն քառյակ մտնելու հնարավորություններ թիմն ունի: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հյուսիսլոնդոնյան ակումբը համալրվել է հարավաֆրիկացի կիսապաշտպան Սթիվեն Պիենարով, ով կարող է օգնել "խթաններին" "Չեմպիոնների լիգայի" փլեյ-օֆֆում: "ՄԻԼԱՆ" - Իտալական ամենահեղինակավոր ակումբներից մեկը բավականին դժվար ենթախմբում հայտնվեց, սակայն Մասսիմիլիանո Ալեգրիի սաները կարողացան դուրս գալ ենթախմբից 2-րդ հորիզոնականով: "Միլանը" ենթախմբում վաստակեց 8 միավոր(նշենք, որ Մադրիդի "Ռեալի" դեմ կայացած հանդիպումներն ավարտվեցին հետևյալ հաշիվներով` Մադրիդի "Ռեալ"-"Միլան"-2:0, իսկ պատասխան հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով): Ընդհանուր առմամբ թիմի խաղը չբավարարեց երկրպագուներին, սակայն վիճակահանության ժամանակ բախտը որոշ չափով ժպտած միլանցիներին, քանի որ կարող էին որպես հակառակորդ ստանալ "Բարսային" կամ "Յունայթեդին", որոնք մեծ արգելք կլինեին "ռոսոներիների" համար, սակայն ստացան "Տոտենհեմին", որը ևս նվեր չէ: Իտալիայի առաջնությունում Ալեգրիի սաները գլխավորում են մրցաշարային աղյուսակը, սակայն չեմպիոնության մասին դեռևս խոսելը վաղ է. միլանցիներն Իտալիայի առաջնությունում իրենցից 5 միավորով ետ են թողել "Նապոլիին", իսկ նոր շունչ ստացած "Ինտերը" տրամադրված է մարտականորեն: Ձմեռային Տրանսֆերայի պատուհանի ժամանակ թիմը համալրվել է շատ ուժեղ ֆուտբոլիստներով, սակայն նրանք կարող են օգնել "Միլանին" միայն "Սկուդետտոյին" տիրանալու համար, քանի որ մինչ այդ այլ թիմերի կազմում հանդես էին եկել եվրագավաթների խաղարկություններում: "Միլանի" կազմում այս մրցաշրջանում փայլում է շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը, ով բոլոր մրցաշարերում խփել է 18 գնդակ: "Ռոսոներիների" կազմում իր անվան դիմաց 12 գնդակ է գրանցել բրազիլիացի Պատոն: Բուքմեյքերները հետևյալ գործակիցներն են առաջարկում հանդիպման համար. "Միլանի" հաղթանակ- 1.8, "Տոտենհեմի" հաղթանակ- 4.1, ոչ ոքի- 3.3: Մեր կանխատեսումը . "Տոտենհեմի" համար "Չեմպիոնների լիգայում" 1/8-րդ եզրափակչին հասնելն արդեն իսկ մեծ նվաճում է, սակայն թիմը եվրոգավաթներում հանդես գալու փորձ չունի. ճիշտ է, լոնդոնյան թիմի կազմում "Չեմպիոնների լիգայի" խաղարկություններում հանդես եկած մի շարք ֆուտբոլիստներ կան, սակայն այդ հեղինակավոր մրցաշարի հնաբնակներին հաղթելը, միգուցե, չստացվի: Այդուհանդերձ, թիմերի հնարավորությունները մենք հավասար ենք գնահատում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ "Հոթսպուրն" ունի Գարեթ Բեյլ: Առաջին հանդիպման հաշիվն ըստ onlyfootball.ucoz.com կայքի` 1:0
| |
|
Total comments: 0 | |