Home » 2011 » Փետրվար » 22 » Ռանյերի. "Ես նվիրված եմ եղել իմ գլխավորած թիմերին"
08:16
Ռանյերի. "Ես նվիրված եմ եղել իմ գլխավորած թիմերին"
Իտալացի հանրահայտ մասնագետ Կլաուդիո Ռանյերին, ով երկու օր առաջ ինքնակամ հրաժարական էր ներկայացրել ու հեռացել "Ռոմայի" գլխավոր մարզչի պաշտոնից Football Italia իտալական ռադիոկայանին պատմել է, թե որոնք են եղել իր` հրաժարական տալու պատճառները . "Ես միշտ էլ ասել եմ, որ "Ռոմայի" կրած ցանկացած պարտությունն ինձ համար ծանր հարված է: Այդ պարտություններից հետո իմ սիրտը միշտ խոցոտված է լինում: Տեսնել, թե ինչպես են իմ ֆուտբոլիստները խաղում, բայց պարտվում, ես այլև չէի կարող, այդ պատճառով էլ հրաժարական ներկայացրի ակումբի նախագահին: Ի սրտե շնորհակալ եմ և նախագահ Սենսիին, և թիմի տիֆոզիներին: Չնայած կային շատ դժվարություններ, սակայն մենք կարողացանք դրանք շրջանցել, կատարել մեծ աշխատանք և անցած, և այս մրցաշրջանում: "Ջենոային" այսկերպ պարտվելուց հետո, ես ուրիշ բան անել չէի կարող. հրաժարականն ամենաճիշտ տարբերակն էր: Այս թիմի գույների հանդեպ ես միշտ սեր կտածեմ, ապագայում էլ թիմին ցանկանում եմ միմիայն հաղթանակներ: Սպորտն ու հատկապես ֆուտբոլն ինձ համար ամենակարևոր երևույթներն են, որոնց միջոցով կարելի է մաքրել սեփական հոգին, իսկ աշխատանքին էլ` նվիրվել ունեցածի ամբողջով: Ես այդպես էլ վարվել եմ իմ գլխավորած բոլոր թիմերում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 456 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0