22:18 "Ռեալի" թուլությունը հոգնածությունն է | |
Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե
Մոուրինյոն AS իսպանական թերթին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր սաների
հոգնածության մասին, որի պատչառով թիմը վերջին մի քանի հանդիպումներում այնքան էլ լավ խաղ չի ցուցադրում: Պորտուգալացի
մասնագետի խոսքերով, բանն այն է, որ "Արքայական ակումբի" ֆուտբոլիստները
սովոր չեն նման լարվածության. "Ինը հանդիպում մեկ ամսվա
ընթացքում այդքան էլ բարդ խնդիր չէ այն թիմերի համար, որոնք սովոր են նման
ռիթմի: Իսկ իմ ֆուտբոլիստներին դա օտար է, քանի որ նրանք մի քանի տարի չեն
հասել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ: Բայց ես հույս
ունեմ, որ հաջորդ տարի մենք կառաջադիմենք այդ հարցում, քանի որ մեր նպատակն
է հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում ենք":
| |
|
Total comments: 0 | |