Home » 2011 » Փետրվար » 6 » "Ռեալը" կհամալրվի՞ Ջերարդով
21:27
"Ռեալը" կհամալրվի՞ Ջերարդով
Ինչպես հայտնում է The People սպորտային պարբերականը Մադրիդի "Ռեալը" մտադիր է փորձեր ձեռնարկել անգլիական "Լիվերպուլի" ավագ Սթիվեն Ջերարդին գնելու ամռանը ուղղությամբ: Ըստ թերթի տեղեկատվության` "արքայական" ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վաղուց ցանկանում է իր թիմում տեսնել անգլիացուն ու պատրաստ է նրա համար վճարել ավելի քան 25 մլն ֆունտ ստեռլինգ:
Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ նման տեղեկատվություն եղել էր նաև անցած ամռանը` տրանսֆերային պատուհանի ժամանակ, բայց այդպես էլ գործարքը չկայացավ. ամեն ինչ մնաց ֆուտբոլային ետնաբեմում: Հայտնի չէ, թե արդյո՞ք "Ռեալը" կշարունակի հետաքրքրվել Սթիվենով, եթե հանկարծ թիմը լքի գլխավոր մարզիչ Մոուրինյոն, բայց հաստատ է այն, որ անգլիացիները այնքան էլ չեն ցանկանում բաժանվել իրենց առաջատարից, նամանավանդ, որ արդեն կորցրել են թիմի մյուս առաջատարին` Ֆեռնանդո Տորեսին, որ արդեն "Չելսիի" խաղացող է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 439 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0