Home » 2011 » Փետրվար » 22 » Ռիբերին և Կրաֆտը գրեթե ապաքինվել են
20:24
Ռիբերին և Կրաֆտը գրեթե ապաքինվել են
Գերմանական սպորտային մի շարք պարբերականներ տեղեկացնում են, որ Մյունխենի "Բավարիայի" ֆրանսիացի հարձակվող Ֆրանկ Ռիբերին, ով գերմանական "Բունդեսլիգայի" նախորդ տուրում "Մայնցի" հետ հանդիպման ժամանակ վնասվածք էր ստացել, գրեթե ապաքինվել է ստացած վնասվածքից, սակայն նրա մասնակցությունը վաղը "Չեմպիոնների լիգայի" 1/8 կիսաեզրափակչում Միլանի "Ինտերի" հետ հանդիպմանը  դեռևս կասկածելի է: Գերմանական ակումբի բժշկական շտաբը վստահեցնում է, որ Ռիբերիի և դարպասապահ Թոմաս Կրաֆտի մոտ այժմ ամեն ինչ կարգին է և որևէ ֆիզիկական խնդիրներ չկան:
Հիշեցնենք, որ "Մայնց"-"Բավարիա" հանդիպումն ավարտվել է 1:3 հաշվով, որտեղ Լուի վան Գալի սաները կարողացել են վստահորեն հաղթանակ տոնել մրցակցի նկատմամբ` հենց մրցակցի հարկի տակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 494 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0