Home » 2011 » Փետրվար » 13 » Ռոբերտո Կառլոսը հնարավոր է հանդես գա ռուսական "Պրեմիեր լիգայում"
14:13
Ռոբերտո Կառլոսը հնարավոր է հանդես գա ռուսական "Պրեմիեր լիգայում"
Բրազիլական "Կորինտիանսի" բրազիլացի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը խզել է Globo Esporte-ի հետ իր պայմանագիրը: Բրազիլական ակումբից հեռանալու պատճառը եղել է այն, որ ինքն ու իր թիմակից "մեծատամ" Ռոնալդոն  ակումբի` "Լիբերտադորեսի գավաթից" դուրս մնալուց հետո թիմի երկրպագուների համար դարձել են քավության նոխազներ և վերջին ժամանակներս անընդհատ անծանոթ համարներից սպառնալիքներով լի զանգեր են ստանում: Բրազիլացի պաշտպանը վստահ չե իր և իր ընտանիքի անվտանգության վրա և այդ իսկ պատճառով ցանկացել է հեռանալ ոչ միայն ակումբից, այլև երկրից:
Նշենք, որ 37-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան "Լոս-Անջելես Գալաքսին" և Ռուսաստանի "Պրեմիեր լիգայում" հանդես եկող Մախաչկալայի "Անժի" ակումբը: Վերջինիս գործակալներն արդեն ժամանել են Բրազիլիա և ցանկանում են ամեն կերպ գնել բրազիլացում:
Հավելենք, որ այս տրանսֆերի գումարային մասը գաղտնի է պահվում, իսկ հետագա զարգացումների մասին կարող եք տեղեկանալ այս կայքից հետագա այցելությունների ժամանակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 451 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0