Home » 2011 » Փետրվար » 21 » Ռոբերտո Սոլդադո. "Ռաուլն իդեալական հարձակվող է"
19:53
Ռոբերտո Սոլդադո. "Ռաուլն իդեալական հարձակվող է"
Մադրիդյան Marca պարբերականը տեղեկացնում է, որ "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում իսպանական Վալենսիա քաղաքի գլխավոր մարզադաշտում կայացած "Վալենսիա"-"Շալկե 04" խաղից հետո "չղջիկների" հարձակվող Ռոբերտո Սոլդադոն կարծիք է հայտնել իր նախկին թիմակից, Մադրիդի "Ռեալի" նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալես Բլանկոյի մասին, ով այժմ հանդես է գալիս Գելզենկիրխենյան ակումբի կազմում. "Մենք գիտեինք, որ մրցակիցն ուժեղ է և չկարողացանք ցուցադրել այն խաղը, որը ցանկանում էինք ցուցադրել: Ոչինչ չէինք կարողանում անել մրցակցի հարձակումը կանգնեցնելու համար, քանի որ նրանց հարձակման գծի առաջատարն էր Ռաուլը, ով միշտ եղել է հիանալի հարձակվող և ցանկացած պահի կարող է իր հաշվին գոլ հեղինակել: Նա իդեալական հարձակվող է և ցանկացած հարձակվողի իդեալն է: Սակայն մեզ համար դեռ ամեն ինչ ավարտված չէ և մենք մեծ անհամբերությամբ սպասում ենք պատասխան հանդիպմանը, որտեղ ամին ինչ ավելի պարզ կդառնա":
Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ այդ "ֆուտբոլային պատերազմում" "Վալենսիայից" գոլի հեղինակ է դարձել հենց Սոլդադոն, իսկ "Շալկեից" իր օգտին գոլ է հեղինակել կենդանի լեգենդ Ռաուլը, ով "Չեմպիոնների լիգաում" խփեց իր 70-րդ գոլը` սահմանելով բացարձակ ռեկորդ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 459 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0