Home » 2011 » Փետրվար » 9 » Ռոբինյո. "Զիդանյան շոուն անցյալում է"
17:46
Ռոբինյո. "Զիդանյան շոուն անցյալում է"

Բրազիլիայի ազգային հավաքականի և իտալական "Միլանի" հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռոբինյոն այսօր Փարիզում կայանալիք Ֆրանսիայի ազգային ընտրանու հետ ընկերական խաղից առաջ լրագրողների հետ հանդիպան ընթացքում նշել է, որ շատ մարտական է տրամադրված: Բրազիլացի ֆուտբոլիստը, ինչպես ցանկացած բրազիլացի, շատ լավ է հիշում Ֆրանսիայից 1998թ. աշխարհի առաջնության եզրափակչում կրած ստրացուցիչ պարտու- թյունը: Փոքրիկ Ռոբսոնի վրա այդ ժամանակ շատ խորը տպավորություն էր թողել Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանի փայլուն խաղը. "Ես հիշում եմ այդ ծանր հանդիպումը և Զիդանի տպավորիչ խաղը: Բայց պետք է նշեմ, որ զիդանյան շոուն արդեն անցյալի արժեք է. այսօրվա Ֆրանսիան այլ թիմ է: Հիմա Բրազիլիան հնարավորություն ունի ցույց տալու, որ ինքն է լավագույնն աշխարհում":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 488 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0