18:35 "Ռոմա"(Իտալիա)-"Շախտյոր"(Ուկրաինա). մի քանի տեղեկություններ խաղից առաջ | |
Չորեքշաբթի օրը` փետրվարի 16-ին, Երևանի ժամանակով երեկոյան ժամը 23:45-ին հռոմեական "Ստադիո Օլիմպիկո" մարզադաշտում "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում կկայանա "Ռոմայի" և "Շախտյորի" միջև առաջին հանդիպումը, որը պատմական է "Չեմպիոներրի լիգայի" փլեյ-օֆֆի խաղարկությունում: "Ռոմա"-"Շախտյոր" հանդիպման նախօրեին ուկրաինական hotsport.com.ua կայքը 11 հետաքրքրիր փաստ է ներկայացրել ուկրաինական և իտալական ակումբների դիմակայության պատմությունից: Փաստ 1 "Ռոմա"-"Շախտյոր" դիմակայության պատմությունը ներառում է երկու հանդիպում. երկուսն էլ կայացել են 2006/2007թթ. "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի շրջանակներում. Հռոմում "հանքափորները" ջախջախիչ պարտություն են կրել 0:4 հաշվով, իսկ սեփական հարկի տակ հաղթել են հակառակորդին նվազագույն 1:0 հաշվով: Փաստ 2 "Շախտյորի" վերջին այցը հռոմեական "Ստադիո Օլիմպիկո" մարզադաշտ կայացել է 2006թ.-ի սեպտեմբերի 12-ին: Այն կազմից, որն այդ ժամանակ մրցել է "Ռոմայի" դեմ, "հանքափորների" ներկայիս կազմում մնացել են հինգ ֆուտբոլիստներ` Դարիո Սռնան, Հյուբշմանը, Ռացը, Գայը և Ժադսոնը: Այս 5 տարվա ընթացքում հռոմեացիների մոտ ևս տեղի են ունեցել փոփոխություններ. նրանց ներկայիս կազմում հանդես են գալիս վեց ֆուտբոլիստներ, որոնք ժամանակին մասնակցել են "Շախտյորի" հետ հանդիպմանը. Կասետի, Տոտտի, Տադեյ, Պերոտա, Դե Ռոսի և Պիսարո: Փաստ 3 "Շախտյորի"` սեփական հարկի տակ տոնած հաղթանակը նախկինի պես մնում է միակը իտալական թիմերի հետ դիմակայություններում (հիշեցնենք, որ դրանք տասն են եղել): Փաստ 4 Ընթացիկ մրցաշրջանում "Շախտյորը" համարվում է ավելի արդյունավետ թիմ, քան "Ռոման". 2010/2011թթ.-ի "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլում Լուչեսկուի սաները 12 գոլ են խփել, իսկ Ռանյերիի ֆուտբոլիստները` միայն 10-ը: Փաստ 5 "Ռոման" և "Շախտյորը" խմբային փուլում միևնույն հաճախականությամբ են հարվածել հակառակորդի դարպասին. երկուսն էլ մրցակցի դարպասին կատարել են 34-ական հարված: Փաստ 6 "Ռոման" խմբային փուլում ավելի "մաքուր" ֆուտբոլ է ցուցադրել, քան "Շախտյորը": "Ռոման" 74 խախտում է արել, իսկ "հանքափորները"` 100: Փաստ 7 Եվ "Ռոման", և "Շախտյորը" "Չեմպիոնների լիգայի" ընթացիկ խաղարկությունում արդեն երեք հանդիպում անընդմեջ պարտություն չեն կրում: Փաստ 8 Վերջին անգամ "Շախտյորը" գնդակ է բաց թողել "Չեմպիոնների լիգայում" 2010թ. նոյեմբերին` Լոնդոնի "Արսենալի" հետ հանդիպման ժամանակ: Կլաուդիո Ռանյերիի սաները վերջին գնդակը բաց են թողել խմբային փուլի վեցերորդ հանդիպմանը` ռումինական "Կլուժի" հետ խաղում: Փաստ 9 ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում Միրչա Լուչեսկուն երկու անգամ իր թիմերին բերել է Հռոմ. 2001/2002թթ. "Չեմպիոնների լիգայում" նրա "Գալաթասարայը" ոչ-ոքի է խաղացել "Ստադիո Օլիմպիկոյում" ` 1:1, իսկ "Շախտյորի" պարտության մասին արդեն նշվեց: Փաստ 10 Եվրագավաթների շրջանակներում Միրչա Լուչեսկուի թիմերը Իտալիայում անցկացրել են 10 հանդիպում, որոնցից հինգն ավարտվել են ոչ-ոքիով, իսկ մնացած հինգն էլ` պարտությամբ: Փաստ 11 Լուչեսկուի և Ռանյերիի թիմերը բախվել են 10 անգամ. հինգ դեպքերում Ռանյերիի սաներն ավելի ուժեղ են գտնվել, իսկ Լուչեսկուի հաշվին երեք հաղթանակ է գրանցվել: Մարզիչների վերջին հանդիպումը կայացել է 2003/04թթ.-ների "Չեմպիոնների լիգայում", երբ Լուչեսկուի "Բեշիկթաշը" Լոնդոնում հաղթել է Ռանյերիի "Չելսիին" 2:0 հաշվով, իսկ պատասխան խաղում, որը կայացել է չեզոք դաշտում, Լուչենսկուի ակումբը զիջել է նույն հաշվով:
| |
|
Total comments: 0 | |