19:04 "Ռոման" արդեն մտածում է ամռան մասին | |
Ինչպես հաղորդում է Footballpress.net ֆուտբոլային կայքը, պորտուգալական "Պորտուի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել իտալական "Ա Սերիա": 33-ամյա մասնագետի ծառայություններով մեծ հետաքրքրություն է ցուցաբերում իտալական "Ռոման", որը հենց վերջերս է պայմանագիր կնքել թիմի նոր մարզիչ Վիտչենցո Մոնտելլայի հետ: Իհարկե, Մոնտելլայի հետ պայմանագիր է կնքվել մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն դրանից հետո առանց որևէ պարտքուպահանջի "Ռոման" կարող է հրաժեշտ տալ նորանշանակ ու անփորձ մարզչին:
Հավելենք նաև, որ "Ռոմայի" գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկը լոնդոնյան "Չելսիի" "նավապետ" Կարլո Անչելոտտին: | |
|
Total comments: 0 | |