Home » 2011 » Փետրվար » 3 » Ռուսներին կհատկացվի մոտ 1400 տոմս
22:50
Ռուսներին կհատկացվի մոտ 1400 տոմս

Մարտի 26-ին կայանալիք Եվրո-2012 մրցաշարի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպմանը հայկական կողմը ռուս երկրպագուներին կհատկացնի  1400 տոմս: Այս մասին լրագրողների հետ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ այս թիվը Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտի ընդհանուր նստատեղերի 10 տոկոսն է: Իսկ ահա հունիսի 4-ին կայանալիք  պատասխան հանդիպման ժամանակ, եթե խաղը կայանա Մոսկվայի "Լուժնիկի" մարզադաշտում, ապա հայկական կողմին կհատկացվի առնվազն 8-9 հազար տոմս: Այսինքն` կպահպանվի նույն 10 տոկոսի համամասնությունը:

Այսօր Ռուբեն Հայրապետյանը նաև հույս հայտնեց, որ Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կանցնի ազնիվ ու դիտարժան պայքարում, իսկ երկրպագուների միջև լուրջ ընդհարումներ տեղի չեն ունենա: ՀՖՖ նախագահը նաև հավելեց, որ անվտանգության լրջագույն միջոցներ կկիրառվեն ինչպես Երևանում կայանալիք խաղի ընթացքում, այնպես էլ Ռուսաստանի հարկի տակ կայանալիք հանդիպման ժամանակ:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 420 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0