Home » 2011 » Փետրվար » 6 » Ռոզանով. "Հայերը խմբում երկրորդն են"
22:33
Ռոզանով. "Հայերը խմբում երկրորդն են"

Ռուսական "НТВ+" սպորտային ալիքների հայտնի մեկնաբան Յուրի Ռոզանովը Sports.ru մարզական կայքի իր էջում կարծիք է հայտնել այն մասին, որ Հայաստանի հավաքականն իր խաղով Ռուսաստանի հավաքականից հետո խմբում երկրորդն է:

Ռոզանովին այսպիսի հարց են տվել. "Հայաստանի հետ խաղը սարերի ետևում չէ, բայց նաև քթներիս տակ էլ չէ: Ինչո՞ւ են մարդիկ այդ խաղի շուրջ այդպիսի աղմուկ բարձրացնում: Ի վիճակի է արդյո՞ք հայկական թիմը հաղթել Սլովակիային, Իռլանդիային ու Ռուսաստանին": Մեկնաբանն այսպես է արտահայտվել. "Արդյո՞ք դուք ձեր լուման չեք ներդնում այդ աղմուկում: Եվ ընդհանրապես "ես չեմ հասկանում, թե  ինչ իմաստ ունի այդքան աղմկելը" արտահայտությունն արդեն նշանն է այն բանի, որ ձեզ էլ են այդ ամենի մեջ ներքաշել, գուցե նաև անկախ ձեր կամքից: Դուք արդեն ձեր մեկնաբանություններն եք տվել, դրանք արդեն հայտնվել են ինտերնետում, նրանք արդեն իրենց նպատակին հասել են: Դա Հայաստանի մասին չէ, այլ առհասարակ: Չեք ցանկանում, մի գոռացեք: Նայեք մրցաշարային աղյուսակին: Նայեք նրանց խաղերը, սլովակներինը, իռլանդացիները: Ձեզ նախկինի պես այդ թիմը թու՞յլ է թվում: Նշանակում է, որ դուք եք այդպես կանխապես որոշել և խաղերը չեք ցանկանում տեսնել: Դա ինձ միայն ձեր ծուլության մասին է հուշում: Առայժմ Հայաստանն իր խաղով, ինձ համար, խմբում երկրորդն է մեր Ռուսաստանից հետո":

Հղումը` ArmSport.am կայքին:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 585 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0