15:08 Ռանիերի. "Մենք արեցինք ամեն հնարավոր բան" | |
Հռոմեական "Ռոմայի" գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում "Շախտյորի" հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ իր թիմը արեց այն, ինչ կարող էր. "Մենք գիտեինք, որ "Շախտյորի" հակագրոհները լուրջ վտանգ էին ներկայացնելու մեզ համար, և այդպես էլ եղավ: Մեր խաղը ամբողջովին ձախողվեց առաջին խաղակեսում, իսկ երկրորդում մենք այնքան էլ վատ չէինք խաղում: Սակայն երեկ բախտը երես էր թեքել մեզնից": "Ռոմայի" գլխավոր մարզիչը "Շախտյորի" ֆուտբոլիստներից առանձնացրել է Դուգլաս Կոստային և կարծիք էր հայտնել այդ ֆուտբոլիստի մասին. "Նրան և "Շախտյորին" մեծ ապագա է սպասվում: Ուկրաինական ակումբը երեկ ինձ հիշեցնում էր "Բարսելոնային":
| |
|
Total comments: 1 | |
| |