Home » 2011 » Փետրվար » 14 » Ռանյերին կարող է հեռացվել
22:26
Ռանյերին կարող է հեռացվել
Ինչպես հայտնում է իտալական հեղինակավոր "La Gazzetta dello Sport" մարզական պարբերականը, հռոմեական "Ռոմայի" գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին կհեռացվի իր պաշտոնից "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչում ուկրաինական "Շախտյորին" պարտվելու դեպքում:
Այդ մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ "գայլերն" իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում զիջել է "Նապոլիին" 2:0 հաշվով: 
Հանդիպման ավարտից անմիջապես հետո "Ռոմայի" հանդերձարան է մտել ակումբի նախագահ Ռոզելա Սենսին և "գեղեցիկ ձևով" ասել այն ամենը, ինչ մտածում է մարզչի և ֆուտբոլիստների խաղի մասին: 
Ինչպես տեղեկացնում է պարբերականը, Սենսին մտադիր է առաջիկայում տնօրենների խորհուրդ հրավիրել, որի ժամանակ հայտնի կդառնա, թե ով է դառնա-լու ակումբի նոր սեփականատերը: Բացի դրանից, այդ նիստին կարող է որոշվել նաև Կլաուդիո Ռանյերիի ապագա ճակատագիրը, եթե իտալական ակումբը չկարողանա դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 441 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1