Home » 2011 » Փետրվար » 17 » "Ռեալ Կաստիլյան" սկաուտների թիրախում է հայտնվել
23:02
"Ռեալ Կաստիլյան" սկաուտների թիրախում է հայտնվել
 Անգլիայի "Պրեմիեր լիգայի" մի քանի թիմեր աչք են դրել "Ռեալի" կանտերայի ֆուտբոլիստների վրա: Անգլիական 4 թիմերի սկաուտներ եղել են "Ալֆրեդո դի Ստեֆանո" մարզադաշտում, որպեսզի հետևեն Մորատային, Սարաբիային, Խուանֆրանին ու Ալեքսին: Բացի այդ հետևել են նաև "Խուվենիլ Ա"-ի խաղացող Խեսե Ռոդրիգեսին ու Ագուսային ("Բլեքբերնի" սկաուտներն են նրանով հետաքրքրվել): Այժմ այս ամենի մասին Ձեր ուշադրությանը ներկայացնենք ավելի մանրամասնորեն"
Անգլիացիները ուզում են նոր տաղանդներ որսալ իսպանական Մադրիդի "Ռեալի" "Լա ֆաբրիկայից": Անգլիական 6 ակումբների ներկայացուցիչները մեկնել են Մադրիդ և հետևել են "սերուցքայինների" ակադեմիայի սաների խաղերին, որպեսզի նոր աստղեր հայտնաբերեն: Լոնդոնի "Արսենալի", "Ֆուլհեմի", հոթսպուրյան "Տոտենհեմի" ու "Լեսթեր Սիթիի" սկաուտները ներկա են եղել "Դեպորտիվո Բ-ի" հետ "Կաստիլյայի» խաղին (հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվել է 7-1, որի ժամանակ դասական հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ալվարո Մորատան): Մի քանի շաբաթ առաջ նույն նպատակով Մադրիդ էին ժամանել նաև "Էվերթոնի" ու "Բլեքբերնի" ներկայացուցիչները:
Ըստ մադրիդյան AS պարբերականի, ամենահետաքրքրող խաղացողը եղել է կանտերայի զարդը` Մորատան: Պարբերականը նշում է, որ "Ֆուլհեմի" ներկայացուցիչը Մոուրինյոյին հանդիպել է "Կրեվեն Քոթիջ" մարզադաշտում Անգլիայի "Պրեմիեր լիգայի" հերթական տուրի շրջանակներում "Ֆուլհեմ"-"Չելսի" խաղի ժամանակ ու ոչ պաշտոնապես խնդրել է իրենց տրամադրել Մորատային: Բացի այդ "Արսենալն" ու "Մանչեսթեր Սիթին" այս ձմեռ փորձել են գնել Մորատային: Վենգերը նաև չի ցանկանում մոռանալ Սարաբիային, ում արդեն երկու անգամ փորձել է գնել 2007 թվականին, բայց այն ժամանակ Պաբլոյի ընտանիքը որոշեց, որ խաղացողը պատրաստ չէ տեղափոխվել նոր երկիր: "Տոտենհեմը", իր հերթին, հետաքրքրված է Խուանֆրանով, իսկ ահա "Բլեքբերնն" ու "Ֆուլհեմը" հետաքրքրվում են Սերգիո Ագուսայով` "Խուվենիլ Ա"-ի խաղացողով: Բացի այդ շատ անգլիական թիմեր նաև հետաքրքրվում են Խեսե Ռոդրիգեսի ու Ալեքս Ֆերնանդեսի` կանտերայի ամենատաղանդավոր խաղացողներից երկուսի ծառայություններով:
Նշենք, որ Անգլիայում արդեն իսկ խաղում են մի քանի կանտերանոներ: Նախ "Լիվերպուլը" 2007թ.-ին անսպասելիորեն ձեռք բերեց Խերարդո Բրունային, ով հիմա խաղում է ակումբի երկրորդ թիմում, իսկ ահա "Բոլթոնի" կազմում են խաղում Մարկոս Ալոնսոն ու Ռոդրիգոն (նշենք, որ նա "Բենֆիկայից" է տեղափոխվել "Բոլթոն" վարձավճարով` մեկ տարով):

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 554 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1