Home » 2011 » Փետրվար » 27 » Ռոբերտո Մարտինես. "Մրցավարն առաջին խաղակեսում պետք է հեռացներ Ռունիին"
12:52
Ռոբերտո Մարտինես. "Մրցավարն առաջին խաղակեսում պետք է հեռացներ Ռունիին"
Անգլիական "Ուիգան Ատլետիկի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը "Մանչեսթեր Յունայթեդի" դեմ կայացած հանդիպումից հետո (խաղն ավարտվել է "կարմիր սատանաների" խոշոր 0-4 հաշվով հաղթանակով) հայտարարել է, որ հանդիպումը սպասարկող գլխավոր մրցավար Մարկ Կլետենբուրգը պետք է առաջին խաղակեսում հեռացներ Սըր Ալեքսի թիմի խաղացող Ուեյն Ռունիին ակնհայտ խախտման համար: Բանն այն է, որ հանդիպման սկզբնամասում անգլիացի հարձակվողն արմունկով հարված էր հասցրել "Ուիգանի" խաղացող Ջեյմս Մաքկարտիի դեմքին: "Այդ դրվագը կարևոր պահ էր այս հանդիպման ժամանակ, սակայն մրցավարը գտավ, որ այդ խախտումը արժանի չէր կարմիր քարտի",- ասել է Մարտինեսը ESPN Soccernet-ին տված ասուլիսի ժամանակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 464 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0