Home » 2011 » Փետրվար » 12 » Ռոնալդու. "Ես պատրաստ եմ թեկուզ ամեն օր խաղադաշտ դուրս գալ"
23:24
Ռոնալդու. "Ես պատրաստ եմ թեկուզ ամեն օր խաղադաշտ դուրս գալ"
"Արքայական ակումբի" պորտուգալացի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն Marca պարբերականի թղթակցի հետ զրույցում ևս մեկ անգամ նշել է, որ իրեն հոյակապ է զգում "սերուցքայինների" կազմում. "Մադրիդի "Ռեալն" ուղղակի աշխարհի մեծագույն ակումբն է: Երբ դու հայտնվում ես այստեղ, ապա անմիջապես հասկանում ես, որ արդեն ֆուտբոլային հսկայական պատմություն ունեցող ակումբի մի մասնիկն ես դառնալու: Ինչ վերաբերում է իմ հասցեին վերջին շրջանում հնչող քննադատություններին, ապա ես փորձում եմ դրան ընդհանրապես ոչ մի ուշադրություն էլ չդարձնել, իսկ ահա խաղադաշտում ամեն ինչ անում եմ լավագույններից մեկը լինելու համար. ես ուզում եմ թիմին միշտ օգուտ բերել: Քննադատներին ես պատասխանում եմ միմիայն իմ հեղինակած գոլերով. սա է միակ ճանապարհը: Իմ ֆիզիկականը թույլ է տալիս թեկուզ ամեն օր խաղադաշտ դուրս գալ ու խաղալ: Առջևում դեռ շատ խաղեր կան, ու ես պատրաստ եմ զգալիորեն ավելացնել: Ինչ վերաբերում է "Արքայական գավաթի" եզրափակչում "Բարսելոնայի" հետ խաղին, ապա ես համոզված եմ, որ մենք նվաճելու ենք բաղձալի գավաթը, ես էլ հաստատ կգրավեմ Վալդեսի` ինձ համար կախարդված դարպասը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 399 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0