08:59 Ռոնալդու vs. Մեսսի. հավերժական դիմակայություն | |
Կիրակի օրը կայացած "Ռեալ Սոսյեդադի" հետ խաղից հետո Մոուրինյոն բորբոքված էր և լրագրողներին զայրացած ասել էր. "Կրիշտիանուն միշտ խաղալու է մինչև վերջ: Կան այլ խաղացողներ, ում դեմ վախենում են նույնիսկ ոտքը պարզել: Բայց այդ բանը 1.85 մետր հասակ ունեցող այս "գազանի" ու ամրակազմ երիտասարդի համար չէ: Նա անընդհատ հարվածներ է ստանում ոտքերին, բայց միևնույն է տխրեցնում է շատերին: Փառք Աստծո, որ տղան այսքան հարվածներից հետո չի կորցնում խաղալու ու հաղթելու տենչը. երևի նրան օգնում է իր ֆիզիկական հզոր պատրաստականությունը": Եթե հաշվի առնենք Լա Լիգայի ու Չեմպիոնների Լիգայի այս տարվա ցուցանիշները, ապա կտեսնենք Մոուրինյոյի խոսքերի իրավացիությունը. այս տարվա 35 պաշտոնական խաղերում Ռոնալդուի նկատմամբ մրցակիցները խաղի կանոնները խախտել են 85 անգամ, իսկ Մեսիի նկատմամբ մոտ երկու անգամ քիչ` 48 անգամ: Միայն Լա Լիգայում Ռոնալդուին մրցակից խաղացողները վայր են գցել 52 անգամ, մինչդեռ Մեսսիին` 32: Հավելենք նաև, որ իսպանական AS.com կայքի կազմակերպած հարցման արդյունքում 91857 այցելուների 71 տոկոսը կարծում է, որ Ռոնալդուի նկատմամբ ավելի կոպիտ են խաղում, քան Մեսսիի: Նշենք նաև, որ իր հերթին Ռոնալդուն ավելի ագրեսիվ է, քան իր արգենտինացի գործընկերը: Ռոնալդուն այս մրցաշրջանում խաղի կանոնները խախտել է 30 անգամ, իսկ Մեսսին` 20: Ռոնալդուն բոլոր մրցաշարերում միասին վաստակել է 7 դեղին քարտ, իսկ Մեսսին` 2: Միևնույն ժամանակ Մեսսին այս մրցաշրջանում 37 գոլ խփելու համար դարպասին է հարվածել 145 անգամ, իսկ Ռոնալդուն 34 գոլ խփելու համար` 246 անգամ: Attachments: Նկար 1 | |
|
Total comments: 0 | |